Եվրոպա

Իռլանդիայի նոր վարչապետը հայտնել է կառավարության կազմը

1 րոպեի ընթերցում

Իռլանդիայի նոր վարչապետը հայտնել է կառավարության կազմը

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հրապարակել է նոր կոալիցիոն կառավարության կազմը։ Այդ մասին հայտարարությունը «Ֆիաննա Ֆոյլ» (ՖՖ) կենտրոնամետ  ​​կուսակցության առաջնորդն արել է Ներկայացուցիչների պալատի նիստում, որի անդամներն ավելի վաղ քվեարկել էին նրան նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում հաստատելու օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Կառավարությունում բոլոր առանցքային պաշտոններն զբաղեցրել են ՖՖ-ի և նրա հիմնական կոալիցիոն գործընկերոջ՝ նախկին վարչապետ Սայմոն Հարիսի՝ նույնպես կենտրոնամետ «Ֆինե գել» (ՖԳ) կուսակցության ներկայացուցիչները։ Հարիսը զբաղեցրել է կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ գլխավորելով նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները։ 

Կոալիցիոն կաբինետի կազմավորման շուրջ պայմանավորվածության համաձայն՝ 2027 թվականի կեսերին Մարտինն ու Հարիսը կփոխվեն պաշտոններով:

Ներկայացուցիչների պալատը հաստատել է նոր կառավարության կազմը, որից հետո խորհրդարանը արձակուրդի է գնացել մինչև փետրվարի 5-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում