Միացյալ Նահանգներ

Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրված Հեգսեթը նվազագույն գերակշռությամբ է անցել ընթացակարգային քվեարկությունը Սենատում

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրված Հեգսեթը նվազագույն գերակշռությամբ է անցել ընթացակարգային քվեարկությունը Սենատում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրված Փիթ Հեգսեթը նվազագույն գերակշռությամբ է անցել ընթացակարգային քվեարկությունն ԱՄՆ Կոնգրեսի Սենատում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ։

Նրա թեկնածության քննարկումն ավարտելու օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ՝ 49-ը: Դա ճանապարհ է բացում Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Հեգսեթի թեկնածության հաստատման վերջնական քվեարկության համար, որը պետք է կայանա հունվարի 24-ին։

Հեգսեթի առաջադրման շուրջ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ շոշափվել էին աշխատավայրում հարբեցողության և ամուսնական անհավատարմության թեմաները, իսկ Դեմոկրատական կուսակցությունից օրենսդիրները կարծիք էին հայտնել, որ Հեգսեթը բավականաչափ որակավորվում չունի Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար: Բայց հանձնաժողովը հաստատել էր նրա թեկնածությունը։

44-ամյա Հեգսեթը ԱՄՆ զինված ուժերի վետերան է, մարտական ​​գործողությունների մասնակից: Ունի ցամաքային զորքերի մայորի կոչում և մարտական պարգև։ Հեգսեթն ութ տարի աշխատել է Fox News հեռուստաընկերությունում։ Նա նաև գրել է մի քանի գիրք և գլխավորել վետերանների իրավունքների պաշտպանության երկու կազմակերպություն: Սովորել է Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում