Քաղաքականություն

Երևանում ընթանում է Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Երևանում ընթանում է Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում  ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ երկկողմ հարաբերություններ, փոխգործակցություն մեծ ներուժ ունեցող տարբեր ոլորտներում և հարթակներում, տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման հնարավորություններ, ինչպես նաև անվտանգային հարցեր:

Րոպեներ անց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Ավելի վաղ Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևն առանձնազրույց են ունեցել: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում