Հայաստան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ հունվարի 22-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նիստը նվիրված է եղել 2024 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքներին, բարոյահոգեբանական վիճակին և 2025 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրներին։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանգամանալից ներկայացնելով ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Նիստի ավարտին 2024 թվականի ուսումնական տարվա պատրաստության արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում