Սիրիայում հայտարարել են Տարտուս նավահանգստի շուրջ Ռուսաստանի հետ համաձայնագրի դադարեցման մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի նոր կառավարությունը չեղարկել է Տարտուս ծովային նավահանգստի կառավարման շուրջ ներդրումային համաձայնագիրը, որը 2019 թ. կնքվել էր ռուսական կողմի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Տարտուս նավահանգստում ներդրումների շուրջ համաձայնագիրը, որը կնքվել էր ռուսական ընկերության հետ, չեղյալ է հայտարարվել: Նավահանգստի գործունեությունից ստացված ողջ եկամուտը կօգտագործվի ի շահ սիրիական պետության», - հայտնել է Al Watan-ը՝ վկայակոչելով մաքսատան տնօրենին։

Դեկտեմբերին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավեցին Դամասկոսի պետական ​​հեռուստատեսությունը և եթերում հայտարարեցին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո հրաժարական է տվել և հեռացել երկրից՝ հրահանգելով իշխանությունը հանձնել խաղաղ ճանապարհով։

Սիրիայում ստեղծվել է ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարն է Մոհամեդ ալ Բաշիրը՝ վարչապետի պաշտոնում։

Հայերեն Русский

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

Հունվարի 23-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցիչը քննարկել են մի շարք հարցեր

Վարչապետը ներկայացրեց Դավոս այցի իր օրակարգը

Ազովի ծովի ափից հեռացվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և ջրիմուռներ