Սիրիայի նոր կառավարությունը չեղարկել է Տարտուս ծովային նավահանգստի կառավարման շուրջ ներդրումային համաձայնագիրը, որը 2019 թ. կնքվել էր ռուսական կողմի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
«Տարտուս նավահանգստում ներդրումների շուրջ համաձայնագիրը, որը կնքվել էր ռուսական ընկերության հետ, չեղյալ է հայտարարվել: Նավահանգստի գործունեությունից ստացված ողջ եկամուտը կօգտագործվի ի շահ սիրիական պետության», - հայտնել է Al Watan-ը՝ վկայակոչելով մաքսատան տնօրենին։
Դեկտեմբերին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավեցին Դամասկոսի պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարեցին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո հրաժարական է տվել և հեռացել երկրից՝ հրահանգելով իշխանությունը հանձնել խաղաղ ճանապարհով։
Սիրիայում ստեղծվել է ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարն է Մոհամեդ ալ Բաշիրը՝ վարչապետի պաշտոնում։