Եվրոպա

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը մեծացնում է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը, իսկ ռուսական բնական գազի դեմ պատժամիջոցները ԵՄ-ում համաձայնեցնել այդպես էլ չեն կարողացել միասնական դիրքորոշման բացակայության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ 

«Մենք բնական գազի շուրջ պատժամիջոցները չկարողացանք համաձայնեցնել միաբանության բացակայության պատճառով, առանձին երկրներ դեմ հանդես եկան: Բայց մենք զգալիորեն կրճատեցինք մատակարարումները, այդ թվում՝ «Հյուսիսային հոսքեր»-ում պայթյունների պատճառով: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ՀԲԳ-ի ներմուծումը միայն աճում է», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Դրա հետ մեկտեղ եվրահանձնակատարը պնդում է, որ ԵՄ-ի պատժամիջոցներն «աշխատում են» և անհրաժեշտ է դրանք ընդլայնել։

 «Միայն հարկավոր է միասնություն և կամք դրսևորել», - հավելել է Դոմբրովսկիսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում