Եվրոպա

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատրաստ են պատասխան քայլերի, եթե Թրամփը բարձրացնի մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատրաստ են պատասխան քայլերի, եթե Թրամփը բարձրացնի մաքսատուրքերը

Բրյուսելը և Լոնդոնը պատասխան քայլեր են պատրաստել այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշի բարձրացնել մաքսատուրքերը ԵՄ-ից և Մեծ Բրիտանիայից ներկրվող ապրանքների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը:

Ըստ հրապարակման՝ ինչ վերաբերում է առևտրին, ապա Բրյուսելը և Լոնդոնը մի շարք միջոցներ են պատրաստել առևտրային պատերազմի դեպքում։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ եվրոպացի և բրիտանացի պաշտոնատար անձինք հույս ունեն, թե իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի Թրամփին համոզել մաքսատուրքեր չսահմանել։ Միևնույն ժամանակ նրանք «պատրաստել են պատասխան միջոցների մի շարք, այդ թվում՝ մաքսատուրքեր ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար»։

Երդմնակալության արարողության օրը՝ հունվարի 20-ին, Թրամփը հայտարարեց արտաքին եկամուտների ծառայություն ստեղծելու պլանների մասին, որը կկարգավորի Միացյալ Նահանգներ ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը: Նա նաև նշել է, որ մտադիր է բարձրացնել Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը և լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար։

Նա նաև հայտարարել էր, որ կարող է մաքսատուրքեր սահմանել ԵՄ երկրների դեմ, եթե նրանք չմեծացնեն ամերիկյան նավթի և գազի գնումների ծավալները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում