Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

6 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը» (ԵԳՇ): Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կառույցի տարածած հաղորդագրությունից, այս շրջանակի նպատակն է նվազեցնել աղքատությունը և նպաստել բարգավաճմանը ողջ երկրում՝ ստեղծելով ավելի լավ աշխատատեղեր, զարգացնելով մարդկային կապիտալն և ուժեղացնելով դիմակայունությունը։

«Վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի ձեռքբերումներ է ունեցել։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների՝ ցածր և գործազրկության՝ բարձր մակարդակը դեռևս հանդիսանում են աճի հիմնական խոչընդոտները: Կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունն ու արդյունքները սահմանափակում են բնակչության աշխատունակությունն ու արտադրողականությունը: Հայաստանը խոցելի է նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:

Նոր ռազմավարությունն ընդգծում է տնտեսական ցնցումների, անկայունության և հակամարտությունների, բնական աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը»,- նշված է Համաշխարհային բանկի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: 

Հաստատված գործընկերության շրջանակը կօգնի Հայաստանին ունենալ.

  • Ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղեր՝ ապահովելով մասնավոր հատվածի աճի ավելի լավ պայմաններ և հասցեագրելով աշխատուժի հմտությունների բացը:
  • Ավելի ուժեղ մարդկային կապիտալ՝ բարելավելով որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու սոցիալական պաշտպանությունը:
  • Ավելի դիմակայուն տնտեսություն՝ կլիմայի նկատմամբ կայուն տնտեսական գործունեության զարգացման և պետական ​​և ինստիտուցիոնալ համակարգերի հզորացման միջոցով։ Սա ներառում է պետական ​​ֆինանսների կառավարումը, ռազմավարական պլանավորումը և պետական ​​կառավարման բարեփոխումները։

«Գործընկերության այս նոր շրջանակը վկայում է մեր հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին ավելի դիմակայուն և ներառական տնտեսություն կառուցելու գործում: Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի և դիմակայունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավելու հայերի կյանքի որակը և օգնելու երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Նոր ռազմավարությունն ընդգծում է մասնավոր կապիտալի մոբիլիզացումը Համաշխարհային բանկի խմբի կառույցների կողմից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) սերտ համագործակցության միջոցով: ՎԶՄԲ-ի կողմից ակնկալվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ խթանելու բարեփոխումները, որոնք թույլ կտան ՄՖԿ-ին և ԲՆԵԳ-ին ներգրավել ավելի շատ մասնավոր կապիտալ:

ՄՖԿ-ն իր ուշադրության կենտրոնում պահելով մասնավոր հատվածը՝  նախատեսում է խթանել ներդրումները ենթակառուցվածքներում և տնտեսության իրական հատվածներում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով: Վերոնշյալ գործընկերության շրջանակում ՄՖԿ-ն կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունն ու ներդրումը կայուն ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպիսիք են «կանաչ» էներգիան, ջուրը, կապը և ավելի «կանաչ» տրանսպորտը: 

ՄՖԿ-ն նաև կաշխատի ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու կլիմայահեն ապրանքների հասանելիությունը, խթանելու կայուն ֆինանսներն ու կանաչ պարտատոմսերը, ինչպես նաև առաջ մղելու թվային փոխակերպումը: 

Նախատեսվում է, որ կազմակերպության ներդրումները կկազմեն 500-700 միլիոն ԱՄՆ դոլար:

«Մենք նպատակ ունենք խթանել մասնավոր հատվածի աճը Հայաստանում՝ օգտագործելով կայուն ֆինանսների և մասնավոր կապիտալի մոբիլիզացման մեր փորձը: Նոր ռազմավարության շրջանակներում մեր համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք նպաստել կանաչ զարգացմանը՝ ապահովելով երկրի երկարաժամկետ բնապահպանական և տնտեսական բարեկեցությունը»,- ասել է ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն:

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին: 1992 թ․-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել, այդ թվում մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը, ներառյալ ներդրումային վարկավորումը, դրամաշնորհների տրամադրումը, վերլուծական աշխատանքն ու տեխնիկական աջակցությունը: Հայաստանն աջակցություն է ստացել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր երկիր դարձավ 2023 թվականին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ 1995 թ․-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ անդամ-պետություն, ՄՖԿ-ն ներդրել է մոտ 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ մոբիլիզացումը, ԲՆԵԳ-ը՝ մոտ 39 միլլիոն ԱՄՆ դոլար։

Հայերեն العربية English Español 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի