ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները QUAD ձևաչափով հանդիպում են անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ավստրալիայի, Հնդկաստանի ու Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Փենի Վոնգը, Սուբրամանյամ Ջայշանկարը և Տակեսի Իվայան Վաշինգտոնում հանդիպում են անցկացրել անվտանգությանը նվիրված քառակողմ երկխոսության (QUAD) ձևաչափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Չորս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները հաստատել են իրենց «ընդհանուր հանձնառությունը՝ ամրապնդելու ազատ և բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որտեղ պահպանվում և պաշտպանվում են օրենքի գերակայությունը, ժողովրդավարական արժեքները, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

«Մենք հանձնառու ենք ամրապնդելու տարածաշրջանային ծովային, տնտեսական և տեխնոլոգիական անվտանգությունն աճող սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև զարգացնելու հուսալի և կայուն մատակարարումների շղթաներ», - հայտարարել են նրանք:

Նշվում է, որ նման հանդիպումներ կանցկացվեն կանոնավոր կերպով՝ նախապատրաստվելու «քառյակի» ղեկավարների հաջորդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Հնդկաստանում։

Բացի այդ, Մարկո Ռուբիոն առանձին հանդիպումներ է անցկացրել Ավստրալիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի իր գործընկերների հետ։ Շեշտվել է վերոնշյալ երկրների հետ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։ 

Հանդիպումները տեղի են ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը՝ հունվարի 21-ին։

Հայերեն فارسی ქართული Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի