ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը Կարմիր մահիկի աջակցությամբ ԵՊՀ-ում բացել է Էմիրությունների անվան թարգմանության լսարան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գիտական ​​և մշակութային համագործակցությունն ընդլայնելու իր շարունակական ջանքերի շրջանակում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը էմիրաթական Կարմիր մահիկի աջակցությամբ ավարտին է հասցրել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Էմիրությունների անվան թարգմանության լսարանի վերազինման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՄԷ-ի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Միջոցառումը պաշտոնապես բացել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ Մուլլան՝ ԵՊՀ ռեկտոր դր․ Հովհաննես Հովհաննիսյանի, արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի, արաբագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Հայկ Քոչարյանի, ինչպես նաև ֆակուլտետի մի շարք ուսանողների և դասախոսների ներկայությամբ։

Ն․Գ․ դեսպանն իր ելույթում նշել է, որ այս նախագիծը նպաստում է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը՝ ընդգծելով, որ ԱՄԷ-ի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում արաբերենի ուսուցմանը և տարածմանը՝ տարբեր նախաձեռնությունների և ջանքերի միջոցով պահպանելով լեզուն և արաբական ինքնությունը ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մակարդակում։

«Էմիրությունների լսարանի` ժամանակակից սարքավորումներով վերազինումը կնպաստի ուսումնական գործընթացի բարելավմանը, ինչպես նաև  արաբերենի, արաբական պատմության և ժառանգության ուսուցման խորացմանը, ինչը կզարգացնի ուսանողների մասնագիտական ​​և ակադեմիական կարողությունները՝ նրանց համար բացելով  բազմաթիվ նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ ծրագիրը կամրապնդի նաև երկու երկրների միջև միջմշակութային կապերը և կընդլայնի էմիրաթական կրթական հաստատությունների հետ համագործակցությունը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄԷ ղեկավարությանը և ժողովրդին հայ ուսանողներին ցուցաբերած շարունակական աջակցության համար, բարձր է գնահատել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության ջանքերն  ու համատեղ գործակցությունը նոր գաղափարների ու ծրագրերի իրագործման, ինչպես նաև ԵՊՀ-ում արաբերենի ուսուցումն ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում։ 

Ռեկտորն ընդգծել է, որ լսարանի վերազինումը կարևոր նշանակություն կունենա ուսանողների համար՝ նպաստելով նրանց լեզվաբանական և մշակութային գիտելիքների խորացմանը, հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական, քաղաքական և մշակութային առանձնահատկությունների ճանաչման ուղղությամբ։

ԵՊՀ ռեկտորը հույս է հայտնել նաև, որ լսարանի շնորհիվ հնարավոր կլինի խորացնել առկա համագործակցությունը և խթանել հետազոտական, կրթական և փոխայցելությունների ծրագրերը ԱՄԷ համալսարանների հետ։

Շնորհակալություն հայտնելով «Էմիրությունների անվան թարգմանության լսարանի» վերազինման աշխատանքներն ավարտին հասցնելու համար՝ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը բարձր է գնահատել դեսպանատան և Կարմիր մահիկի կազմակերպության ջանքերն այս նախագծի հաջողման գործում, ինչպես նաև կարևորել  ԱՄԷ-ի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ամրապնդումը  և նոր ծրագրերի իրականացումը։

Հատկանշական է, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում «Էմիրությունների անվան թարգմանության լսարանը» բացվել է 2018թ․-ին՝ ԱՄԷ արտաքին գործերի նախարարության Սոցիալական և մարդասիրական աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Հայերեն العربية

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը