Մերձավոր Արևելք

Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները

1 րոպեի ընթերցում

Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները

Եմենի հութիները հայտարարել են, որ մտադիր են սահմանափակել գրոհները Կարմիր ծովում գտնվող նավերի վրա և հետագայում հարվածներ հասցնել միայն Իսրայելի հետ կապված նավերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Հութիները նման բովանդակությամբ էլեկտրոնային նամակներ են ուղարկել բեռնափոխադրողներին և այլ անձանց հունվարի 19-ին: AP-ն հաղորդում է, որ հունվարի 20-ին հութիները կարող են այդ մասին հայտարարել պաշտոնապես։

Հութիների այս որոշումը կապված է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքման հետ։ 

2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության մեկնարկից ի վեր հութիները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել են շուրջ 100 առևտրային նավի վրա։ Ապստամբները հայտարարել են, որ դա անում են՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում