Երևանի Արցախի փողոցի վթարային շենքերի 57 ընտանիք վերաբնակեցվել է, 5 ընտանիք հրաժարվել է առաջարկվող տարբերակից

1 րոպեի ընթերցում

Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային 10 և 10/1 շենքերի 57 ընտանիք վերաբնակեցվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման և առկա բնակարանային ֆոնդից բնակարանների տրամադրման միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։ 

«Նշված շենքերում մնացել են 5 ընտանիք, որոնք չեն համաձայնել մեր կողմից ներկայացված օրենքի պահանջներին և ներկայացրել են ոչ իրատեսական պահանջներ։ Բազմաթիվ հանդիպումների ու  քննարկումների արդյունքում որևէ լուծում չգտնելու հետևանքով վերջիններիս տվյալները ներկայացվել են Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ՝ նշված տարածքը որպես իրացման գոտի ճանաչելու  նպատակով»,-ասաց անշարժ գույքի կառավարման վարչության պետը։

Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի այն հարցին, թե արդյոք ոչ մի ընդհանուր հայտարարի գալ հնարավոր չէ, Վահան Խաչատրյանը ընդգծեց՝ ոչ, բնակիչներն առաջարկում են այնպիսի կառուցվածք, որը համատեղելի չէ իրականացվելիք աշխատանքներին:

Հայերեն

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է