Իսրայելցի 3 պատանդ վերադարձել է հայրենիք 90 պաղեստինցի բանտարկյալի ազատման դիմաց

2 րոպեի ընթերցում

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարը հունվարի 19-ին մտել է ուժի մեջ, որից հետո 3 իսրայելցի պատանդ տուն է վերադարձել, իսկ իսրայելական բանտերից ազատ է արձակվել 90 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո հումանիտար բեռներ տանող ավելի քան 600 բեռնատար մտել է պաղեստինյան անկլավ։ 

Իսրայելցի 3 երիտասարդ աղջիկներն առաջինն էին 33 պատանդներից, որոնք պետք է ազատ արձակվեն առաջիկա վեց շաբաթների ընթացքում։ Այս ժամանակահատվածում պետք է նաև դադարեն մարտերը, բանտից ազատ արձակվի շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալ, և Գազայի հատված պետք է մատակարարվի վառելիք և հումանիտար օգնություն։

Հրադադարի՝ 42 օր տևող առաջին փուլից հետո նախատեսվում է պատերազմի մշտական ավարտ և մնացած պատանդների վերադարձ՝ պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց։

Մերձավոր Արևելքում իրադրությունը սրվել էր 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 251 մարդ։ Նրանց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։ Դրա դիմաց Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է վերադարձրել 240 պաղեստինցի բանտարկյալի։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 46 600-ը։

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը