Հայաստանի ֆուտբոլի առաջնության թիմերը սկսում են ուսումնամարզական հավաքները` նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածին ու Սուպերգավաթի խաղարկությանն ընդառաջ «Արարատ-Արմենիա»-ն հունվարի 24-ից փետրվարի 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում:
Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի ներկայիս առաջատար «Նոա»-ն հավաք կանցկացնի Կատարում: Հունվարի 20-ից փետրվարի 10-ը թիմը կլինի Դոհայում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կմեկնարկի փետրվարի 23-ին: