Սպորտ

«Նոա»-ի պաշտպանը հեռացել է թիմից

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ի պաշտպանը հեռացել է թիմից

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի պաշտպանը հեռացել է թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ի բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրացել է` պաշտպանը հեռացել է թիմից։ Պաբլո Սանթոսը «Նոա» էր տեղափոխվել 2024 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 

32-ամյա պաշտպանը «Նոա»-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում