Սպորտ

Բռնցքամարտի ընտրանու մի քանի ներկայացուցիչ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ընտրանու մի քանի ներկայացուցիչ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ տեղի ունեցավ «Չեմպիոնների երեկո-IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ դուրս եկան նաև հայ բռնցքամարտիկները։

Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակչի շրջանակում մրցեց կուբացի Լենիեր Պերոյի հետ։ Չալոյանը հաղթեց մրցավարների որոշմամբ:

Հաղթանակ տոնեց նաև Նարեկ Մանասյանը, ով գերազանցեց նիգերացի Օսթին Նամդիին։

Իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին նաև Գուրգեն Մադոյանը, Արթուր Բազեյանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում