Կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»
«Վան» - «Վեստ Արմենիա»
«Փյունիկ» - «Լեռնային Արցախ»
«Գանձասար» - «Նոա/Ալաշկերտ»
1/4 և 1/2 եզրափակիչ փուլերում թիմերը միմյանց հետ կմրցեն երկուական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 4-ից 6-ը զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ, իսկ պատասխան խաղերը ՝ ապրիլի 1-ից 3-ը: