Սպորտ

Կարեն Խաչանովը լքում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը լքում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցն աշխարհի 42-րդ ռակետ Ալեքս Միշելսենն էր: 2 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երեք սեթում` 6:3, 7:6, 6:2 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում