Սպորտ

Էրլինգ Հալանդը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Էրլինգ Հալանդը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն երկարաձգել է պայմանագիրը նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հալանդի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2034 թվականը: Ըստ անգլիական ԶԼՄ-ների` նորվեգացի հարձակվողի աշխատավարձը կլինի «քաղաքայինների» պատմության մեջ ամենաբարձրը:

Էրլինգ Հալանդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 21 գոլի հեղինակ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում