Չինաստան

Չինաստանը մահապատժի է ենթարկել վրաերթի միջոցով 35 մարդու սպանած տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Չինաստանը մահապատժի է ենթարկել վրաերթի միջոցով 35 մարդու սպանած տղամարդուն

Չինաստանը մահապատժի է ենթարկել տղամարդուն, որը մեղավոր էր ճանաչվել 2024 թ. նոյեմբերին 35 մարդու սպանության մեջ՝ մեքենայով վրաերթի ենթարկելու միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ 

62-ամյա Ֆան Վեյքյուն հարձակման ընթացքում նաև վիրավորել էր տասնյակ մարդկանց, երբ մեքենան վարել էր Չժուհայ քաղաքի մարզադաշտի մոտ մարզվող մարդկանց բազմության մեջ։ 

Ֆան Վեյքյուն մեղավոր էր ճանաչվել և մահապատժի դատապարտվել դեկտեմբերին։ 

Ըստ չինական պետական լրատվամիջոցների՝ ևս մեկ տղամարդ մահապատժի է ենթարկվել մեկ այլ հանցագործության համար, որն իրականացրել էր վերոնշյալ հանցագործությունից օրեր անց։ 21-ամյա Շու Ջիաջինը դանակահարության միջոցով սպանել էր 8 մարդու Վուքսի քաղաքի համալսարանում։ 

Ըստ Չինաստանի իշխանությունների՝ Ֆան Վենքյուն հանցագործությունն իրականացրել էր, քանի որ դժգոհ էր այն բանից, թե ինչպես է ապահարզանից հետո բաժանվել իր ունեցվածքը, իսկ Շու Ջիաջինը հարձակումն իրագործել է, քանի որ չի կարողացել դիպլոմ ստանալ քննությունները վատ հանձնելու պատճառով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում