ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավարին
1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 20-ին ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Զրուցակիցներն անդրադարձել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում իրավունքների պաշտպանությանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։
Քննարկման շրջանակում նախանշվել են համագործակցության ուղղությունները։
Կարդացեք հոդվածը` فارسی