Չինաստանի բնակչությունը 2024 թվականին նվազել է 1,39 միլիոնով

2 րոպեի ընթերցում

Չինաստանի բնակչությունը շարունակել է կրճատվել և 2024 թվականին նվազել է 1,39 միլիոնով՝ հասնելով մինչև 1,40828 միլիարդի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ Պետական ​​վիճակագրական վարչությունը:

Տարածված զեկույցի համաձայն՝ 12 ամսվա ընթացքում երկրում ծնվել է 9,54 մլն մարդ, մահացել՝ 10,93 մլն քաղաքացի։ Ծնելիության և մահացության գործակիցները կազմել են համապատասխանաբար 6,77 և 7,76 պրոմիլե։

Պաշտոնական հաշվարկներից հետևում է, որ Չինաստանում արական սեռի բնակչության թիվը կազմում է 719,09 միլիոն (0,1 տոկոս նվազում), իսկ իգական սեռի բնակչության թիվը՝ 689,19 միլիոն (գրեթե առանց փոփոխության): 16-ից 59 տարեկան անձինք կազմում են բնակչության 60,9 %-ը (857,98 մլն մարդ)՝ 0,4 տոկոսային կետով պակաս, քան 2023 թվականին։ 65 տարեկանից բարձր քաղաքացիների թիվը հասել է 220,23 միլիոնի (աճը՝ 1,6 %)։

Ինչպես երևում է հրապարակված վիճակագրությունից, 2024 թվականին Չինաստանի քաղաքային բնակչությունն աճել է 1,1 %-ով (մինչև 943,5 մլն մարդ)։ Գյուղական բնակավայրերում այն ​​կազմել է 464,78 մլն՝ կրճատվելով 2,5 %-ով։

2022 թվականին Չինաստանի բնակչությունը 60 տարվա մեջ առաջին անգամ սկսել է կրճատվել՝ նվազելով 850 000-ով։ 2023 թվականին ցուցանիշը նվազել է ևս 2,08 միլիոնով:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա