Նեթանյահուն հայտարարել է Գազայում հրադադարի համաձայնության հասնելու մասին՝ վերջին պահին առաջացած որոշ խոչընդոտներից հետո

3 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հաջողվել է հասնել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի վերաբերյալ համաձայնության։ Այս հայտարարությունից առաջ Նեթանյահուի գրասենյակը հաղորդել էր, որ հրադադարի գործարքը վերջնականացնելու համար վերջին պահին որոշ խոչընդոտներ են առաջացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Նեթանյահուն հայտարարել է, որ հունվարի 17-ի երկրորդ կեսին նիստ կգումարի իր անվտանգության կաբինետի, այնուհետև կառավարության անդամների հետ, որպեսզի նրանք հաստատեն երկար սպասված համաձայնագիրը։ 

Իսրայելը համաձայնագիրը պետք է հաստատեր հունվարի 16-ին, սակայն հետաձգել էր այդ հարցի շուրջ քվեարկությունը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրելով վերջին պահին համաձայնագրի որոշ կետերից հրաժարվելու մեջ՝ փորձելով ավելի զիջումներ ստանալ։ ՀԱՄԱՍ-ը հերքել է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ «հանձնառու է մնում հրադադարի այն համաձայնագրին, որի մասին հայտարարել են միջնորդները»։ 

Հրադադարի մասին համաձայնության հասնելուց հետո իսրայելական  ուժերը շարունակել են ավիահարվածները պաղեստինյան անկլավին։ Reuters-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնել է, որ իսրայելական հարվածներից Գազայի հատվածում հունվարի 16-ին առնվազն 86 մարդ է զոհվել։

Հրադադարի համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 19-ին։ Այն բաղկացած է երեք փուլից, որի առաջին փուլը կտևի 6 շաբաթ։ Այդ ընթացքում կվերադարձվի ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 98 պատանդներից 33-ը։ Դրա դիմաց, ըստ որոշ լրատվամիջոցների, Իսրայելն ազատ կարձակի 1000 պաղեստինցի բանտարկյալների։ Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ այդ բանտարկյալների թիվը կկազմի 2000:

Մերձավոր Արևելքում իրադրությունը սրվել էր 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 251 մարդ։ Նրանց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։ Դրա դիմաց Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է վերադարձրել 240 պաղեստինցի բանտարկյալի։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 46 600-ը։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար