Քաղաքականություն

Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, ՀՀ–ի վերաբերմունքը լեգիտիմ է. Պաշտպանության նախարար

1 րոպեի ընթերցում

Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, ՀՀ–ի վերաբերմունքը լեգիտիմ է. Պաշտպանության նախարար

Քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, ՀԱՊԿ–ում մասնակցությունը սառեցնելու Հայաստանի վերաբերմունք լեգիտիմ է և բխում է սեփական շահերից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2024–ն ամփոփող ասուլիսում: 

«Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո: Կարծում եմ՝ ամեն օր ապացուցվում է,  որ քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից»,–ասաց նախարարը:

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում