Տնտեսություն

Նորանշանակ դեսպան Հովհաննիսյանը UNIDO-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

1 րոպեի ընթերցում

Նորանշանակ դեսպան Հովհաննիսյանը UNIDO-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հունվարի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Գերդ Մյուլլերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և գլխավոր տնօրեն Գերդ Մյուլերի առանձնազրույցը:

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և UNIDO-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել առկա ծրագրերի ներկա ընթացքի, ինչպես նաև նոր ծրագրերի նախանշման շուրջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու Հայաստանի ներուժին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում