Վերահսկողություն 4000 տնտեսվարողի մոտ ու 182 մլն դրամի պատասխանատվություն․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2024 թվականին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել շուրջ 4000 տնտեսվարողի մոտ, որոնցից 1100-ի մոտ խախտումներ են արձանագրվել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը նշեց, որ տեսչական մարմնի դիտակետում են եղել սննդի անվտանգությանն առնչվող բոլոր ուղղությունները։ 

«2024 թվականին տեսչական մարմնի կողմից տնտեսվարողները տուգանվել են 182 մլն դրամի չափով։ Ասեմ, որ արդեն իսկ 121 մլն դրամ վճարվել է, ինչը լավ ցուցանիշ է։ Տեսչական մարմինն իր վերահսկողության շրջանակներում կայացրել է նաև 130 տնտեսվարողի գործունեությունը կասեցնելու մասին որոշում։ Նշեմ, որ 64 տնտեսվարող խախտումները վերացրել է և իրավունք է տրվել գործունեությունը վերսկսել»,-ասաց Արմեն Դանիելյանը։  

 Սննդի անվտանգությանն առնչվող ուղղություններում խախտումները տարբեր բնույթի են եղել՝ անձնակազմի նախնական և պարբերական բժշկական զննությունների պարբերականության խախտում, պիտանելիության ժամկետն անցած սննդամթերքի իրացում, պահման պայմանների խախտում, ոչ սպանդանոցային ծագման մսի իրացում և այլն։ 

«Սպանդանոցային ծագման մսի իրացման գործընթացը ևս մեր ուշադրության կենտրոնում է եղել։ Ասեմ, որ 2024 թվականի տարվա վերջի տվյալներով կար 139 սպանդանոց, այնինչ այս ցուցանիշը 2022 թվականին եղել է 99։ Վիճակագրությունից երևում է, որ գնալով ավելանում է սպանդանոցների թիվը»,-ասաց Արմեն Դանիելյանը։

Տարին չի առանձնացել թունավորման դեպքերի բացակայությամբ։ 2024 թվականին  թունավորման 13 դեպք է գրանցվել, 44 անձ տուժել է, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Արմեն Դանիելյանը նշեց, որ 2023 թվականի համեմատ նույն ցուցանիշը նույնն է։

Տեսչական մարմինը 2025 թվականին խստացված վերահսկողություն է իրականացնելու  հանրային սննդի փոքր կետերում, ուշադրություն է դարձվելու հացի արտադրությանն ու հացի վաճառքին։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մանկապարտեզներին, դպրոցներին, տարեցների խնամքի կենտրոններին և այլն։ 

 

Հայերեն

Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան

Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հայտնաբերվել է 1 քաղաքացու դի

ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ձերբակալվածների պահման վայրերում անձանց իրավունքների և այլ հարցեր

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր