Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքին և հարազատներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը ցավակցությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: 

Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում