Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, 3 փաթեթ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով, պլաստիկ 2 քարտ, որոնց վրա առկա էր կոկաին տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիրի քննչական բաժին։

Հայերեն

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ

Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից

Երևանում նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը

ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

«Դրածո միջնորդների» սխեմաներ․ ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի համով ըմպելիքի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր