Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում առաջընթացի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի համաձայնագիր կնքելու և պատանդներին ազատ արձակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Բանակցություններում որոշակի առաջընթաց է դիտվում», - ասել է նախարարը։

Նա հավելել է, որ Իսրայելը «քրտնաջան աշխատում է» պատանդների փոխանակման շուրջ համաձայնագիր կնքելու վրա, և «շուտով հայտնի կդառնա՝ արդյոք մյուս կողմը նույնն է ցանկանում»։

Սաարը նշել է, որ Իսրայելն աշխատանք է տանում ինչպես ԱՄՆ-ի հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Կատարն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի սահմանման և արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի ամփոփիչ նախագիծը՝ նշելով, որ բանակցություններում գրանցվել է մեծ շրջադարձ։ 

Մերձավոր Արևելք

Կատարն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագրի ամփոփիչ նախագիծը. Reuters

Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունը համարվում է վերջնաժամկետ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելու համար։ Թրամփը սպառնացել է «դժոխքի կրակներով», եթե մինչև իր երդմնակալությունը ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներն ազատ չարձակվեն։ 

Մերձավոր Արևելք

Թրամփը սպառնացել է «դժոխքի կրակներով», եթե ՀԱՄԱՍ-ը մինչև իր երդմնակալությունը չվերադարձնի իսրայելցի պատանդներին

 

Հայերեն Русский

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին