Մեկնարկում են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների մեկնարկային տուրի մրցակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 14-ից մեկնարկում են Հայաստանի կանանց 80-րդ և տղամարդկանց 85-րդ առաջնությունները:

Կանանց մրցաշարի մեկնարկային տուրում միմյանց հետ կմրցեն Մարիամ Ավետիսյան-Նվարդ Հայրապետյան, Սուսաննա Գաբոյան-Մելինե Հարությունյան, Սյուզաննա Առաքելյան-Լիլիան Դանիելյան, Մարիամ Խաչատրյան-Աննա Խաչատրյան, Պոլինա Կոբակ-Միլենա Գասպարյան զույգերը:  

Տղամարդկանց առաջնության անդրանիկ տուրում կմրցեն` Տիգրան Հարությունյան-Արթուր Դավթյան, Բենիկ Ագասարով-Կարեն Գրիգորյան, Մամիկոն Ղարիբյան-Հովիկ Հայրապետյան, Մանուէլ Պետրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան-Սարգիս Սարգսյան զույգերը:

Հայաստանի շախմատի առաջնությունները կավարտվեն հունվարի 22-ին: 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները