Ռուսաստան

Պուտինի և Թրամփի հանդիպման համար նախապայմաններ պետք չեն. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Պուտինի և Թրամփի հանդիպման համար նախապայմաններ պետք չեն. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու պատրաստակամություն են հայտնում, սակայն այս ուղղությամբ կոնկրետություններ դեռ չկան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև նշել է, որ երկու քաղաքական առաջնորդների հանդիպման համար նախապայմաններ պետք չեն։

«Նախագահ Պուտինը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումներին: Նախագահն ինքը քանիցս ասել է այդ մասին, մենք քանիցս ասել ենք այդ մասին: Դրա համար պայմաններ չեն պահանջվում: Պահանջվում է երկխոսություն վարելու երկկողմ ցանկություն և քաղաքական կամք՝ երկխոսության միջոցով լուծելու առկա խնդիրները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

«Մենք տեսնում ենք, որ պարոն Թրամփը նույնպես հայտարարում է երկխոսության միջոցով խնդիրները լուծելու իր պատրաստակամության մասին: Մենք ողջունում ենք դա»,- ընդգծել է նա։

Պեսկովի խոսքով՝  հանդիպման կազմակերպման հետ կապված «ոչ մի կոնկրետություն չկա»։ «Մենք ելնում ենք հանդիպման հարցում փոխադարձ պատրաստակամությունից: Ամենայն հավանականությամբ, երբ պարոն Թրամփը կմտնի Օվալաձև աշխատասենյակ, ինչ-որ տեղաշարժեր կլինեն»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման պատրաստակամության մասին Թրամփի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին Պեսկովը պատասխանել է, որ այս հարցում էլ կոնկրետություններ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում