Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳ նախարարը դրական է գնահատել ՀՀ վարչապետի ուղերձները տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ  նախարարը դրական է գնահատել ՀՀ վարչապետի ուղերձները տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ նշելով, որ Հայաստանն առաջ է շարժվում տարածաշրջանային երկարաժամկետ ռազմավարության ընկալմամբ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանն այդ մասին խոսել է հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Կարևորում ենք, որ վարչապետ Փաշինյանն այս ուղղությամբ դրական ուղերձներ է հղում։ Արձանագրում ենք, որ խաղաղության օգտին նրա ցուցաբերած դիրքորոշումը նպաստում է գործընթացի դրական առաջընթացին։ Շարունակում ենք մեր աջակցությունը երկկողմ բանակցություններին՝ առանց միջնորդների։ Խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանի զարգացման համար աննախադեպ նոր հնարավորություններ կբերի»,- ասել է Ֆիդանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում