Արվեստագետները հանդիսավորությամբ են տոնել կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հոբելյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստագետները, պետական պաշտոնյաները, կինոյի երկրպագուները հունվարի 9-ին հանդիսավորությամբ նշել են կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կինոյի տանը կազմակերպված միջոցառմանը  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանին, շնորհակալություն հայտնել կինոյի ոլորտում ծավալած գործունեության համար։

«Այն, ինչ ունենք կինոյի ոլորտում, մեծ չափով պայմանավորված է նաև Ձեր գործունեությամբ, որն անպայմանորեն պետք է շարունակական լինի։ Ինչպես ֆրանսիացի փիլիսոփա Դերիդան է ասում՝ բառերը փախչող լռություն ունեն, որը կարողանում է բռնել միայն կինոն։ Հենց այս լռությունն էլ բնորոշ է նաև Ձեր կինոյին, որը զգայական մակարդակում հարստացնում է լուռ պատկերների ներկապնակը»,-նշել է Անդրեասյանը։

Նախարարը բարձր է գնահատել վարպետի ներդրումը փառատոնային մշակույթը դժվար ժամանակներում Հայաստան բերելու խիզախության և այդպիսով Հայաստանը ճանաչելի դարձնելու և կինոարտադրության զարգացմանը նպաստելու համար։

««Ոսկե ծիրանը» նոր մշակույթ էր հայ իրականության մեջ։ Ուզում եմ կարևորել և ընդգծել այն հանգամանքը, որ քչերին է վիճակված «սեփական ժառանգին» բաց թողնելու կամքը։ Ի դեմս «Ոսկե ծիրանի»՝ Դուք, այն ազատ թողնելով, հանձնեցիք երիտասարդներին՝ դրանով իսկ նպաստելով փառատոնի զարգացմանը։ Սա արժանի է ամենաբարձր գնահատանքին»,-ասել է նախարարը և հավելել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու նոր ծրագրերի իրագործմանը և կինոյի զարգացմանը։ Նախարարը Հարություն Խաչատրյանին մաղթել է առողջություն և ստեղծագործական գործունեությունը շարունակելու եռանդ։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են ինչպես Հարություն Խաչատրյանի հեղինակային, այնպես էլ նրա մասին պատմող ֆիլմեր։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն