Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ ռոք» համերգաշարը։ Նվագախումբը մեկնում է ԱՄԷ Դուբայի օպերայի հրավերով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները միջազգային մեծ ճանաչում ունեցող նախագծեր են, որոնք պարբերաբար կատարվում են ամբողջ աշխարհում։ 2022 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ Զեփելին»-ը ներկայացրել է նաև հայ հանդիսատեսին։  

«Առաջին անգամ է, որ «Սիմֆոնիկ Ջեքսոն» նախագիծը ներկայացնում ենք միջազգային բեմում։ Մեծ հաջողություն է՝ Հայաստանում ստեղծել նման որակյալ նախագիծ և այն ներկայացնել դրսում»,-ասում է նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։ 

«Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները ղեկավարելու է Միացյալ Թագավորությունից հրավիրված դիրիժոր  Ռիչարդ Սիդվելը, իսկ «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում