Քաղաքականություն

ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Հավատում եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանի համար կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,-նշել է Հայաստանի վարչապետը:

Երկու տարուց ավելի Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է երկրի նախագահ։

Աունն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլում 99 ձայն ստանալու արդյունքում, որին մասնակցել են բոլոր 128 պատգամավորները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում