ԼՂ հայրենակիցների համար 2025 թվականից կգործի նորացված աջակցության ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունվար ամսվանից Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների համար  կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ  աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։

Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թվականի ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։

«Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թվականի նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝ մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 և ավելի տարեկաններ, կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:

2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

Հայերեն Español

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ