1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը կբարեկարգվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տասնամյակներ շարունակ փոփոխվում ու դառնում էր քաղաքացիների համար առավել վտանգավոր:
Վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով:
Գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններ»,- նշված է հաղորդագրության մեջ: