Աշխարհ

Պանամայի ԱԳ նախարարը բացառել է Պանամայի ջրանցքի սուվերենության քննարկումը

1 րոպեի ընթերցում

Պանամայի ԱԳ նախարարը բացառել է Պանամայի ջրանցքի սուվերենության քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պանաման մտադիր չէ քննարկել Պանամայի ջրանցքի սուվերենության հարցը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Խավիեր Մարտինես Աչա Վասկեսը։

«Պանամայի ջրանցքի սուվերենությունը քննարկման ենթակա չէ: Մեր ջրանցքը կոչված է ծառայելու մարդկությանը և նրա առևտրին: Սա մեծագույն արժեքներից մեկն է, ինչը մենք առաջարկում ենք աշխարհին»,-CNN-ը մեջբերում է նախարարի հայտարարությունը։

Դիվանագետը հավելել է. «Միակ ձեռքերը, որոնք վերահսկում են ջրանցքը, պանամցիներն են, և դա միշտ այդպես է լինելու»:

Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ նախօրյակին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Պանամայի իշխանությունների հետ քննարկում է ջրանցքի հարցը՝ չբացառելով ուժի կիրառումը ջրանցքն ամերիկյան վերահսկողությանը վերադարձնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում