Աշխարհ

Կուբայում 13 զինվորական է անհետ կորել զինամթերքի պահեստում պայթյուններից հետո

1 րոպեի ընթերցում

Կուբայում 13 զինվորական է անհետ կորել զինամթերքի պահեստում պայթյուններից հետո

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 13 կուբացի զինվորական է անհետ կորել հունարի 7-ի առավոտյան Կուբայի արևելքում գտնվող Օլգինի նահանգում զինամթերքի պահեստում պայթյուններից և դրանց հաջորդած հրդեհից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարությունը։

«Օլգինի նահանգի Ռաֆայել Ֆրեյրեի մունիցիպալիտետի Մելոնես բնակավայրում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով անհետ կորած են համարվում մեր  ընկերները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված է X-ում: Այնտեղ նշված է13 հոգու անուն։

Ավելի վաղ Հեղափոխական զինված ուժերի նախարարությունը հայտնել էր, որ պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է մեծ տարածք, այդ գոտուց տարհանվել է ավելի քան 360 մարդ։ Միջադեպի պատճառներն առայժմ չեն նշվում:    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում