Աշխարհ

Մահացել է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 96 տարեկանում մահացել է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «BBC»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է նրա ընտանիքը: 

Իր բազմաթիվ հակառակորդների համար Լե Պենը ռազմատենչ քսենոֆոբ էր, որի բուռն քաղաքական արշավները ուղղված էին ամբոխի ցածր բնազդներին: 

Նա կասկածի տակ էր դրել Հոլոքոստի փաստը, դատվել էր ռասիզմի և հակասեմականության համար և մի քանի անգամ կռվի մեջ էր մտել սոցիալիստ մրցակիցների հետ, սակայն նրա պոպուլիզմը բավական արդյունավետ եղավ, որպեսզի գրեթե ոչ մեկին հայտնի «Ազգային ճակատ» կուսակցությունը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում 35 մանդատ ստանա։

Ներգաղթի հարցում կոշտ դիրքորոշումը ժամանակին օգնել է Լը Պենին դառնալ նման արմատական հայացքներով առաջին թեկնածուն, որն անցել է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում