Աշխարհ

Թրյուդոն հրաժարական է տվել Կանադայի վարչապետի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Թրյուդոն հրաժարական է տվել Կանադայի վարչապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ այսպիսով վերջ դնելով իր 9-ամյա կառավարմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Թրյուդոն հայտարարել է, որ երկիրը կղեկավարի մինչև իր Լիբերալ կուսակցությունը նոր ղեկավար կընտրի։ 

«Այս երկիրն արժանի է իսկական ընտրություն կատարելու հաջորդ ընտրությունների ժամանակ, իսկ ինձ համար պարզ է դարձել, որ եթե ես պետք է ստիպված լինեմ ներքին մարտեր մղել, ապա չեմ կարող այդ ընտրություններում լինել լավագույն թեկնածուն», - ասել է Ջասթին Թրյուդոն հունվարի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ կհեռանա ինչպես Կանադայի վարչապետի, այնպես էլ Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ 

Լիբերալ կուսակցության նախագահ Սաչիտ Մեհրան հայտարարել է, որ կուսակցության տնօրենների խորհուրդը հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնի նոր ղեկավարի ընտրության գործընթացը սկսելու համար։ 

Կուսակցությունը Թրյուդոյին կոչ էր անում հեռանալ պաշտոնից այն բանից հետո, երբ դեկտեմբերին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլենդը հանկարծակի հրաժարական տվեց՝ մեղադրելով Թրյուդոյին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների առնչությամբ բավարար քայլեր չձեռնարկելու մեջ։ Թրամփը խոստացել է հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո 25% մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, ինչն, ըստ տնտեսագետների, լուրջ վնաս կհասցնի Կանադայի տնտեսությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում