Երևան-Ապարան ճանապարհին «GAZel»-ի վթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով, ընդհանուր առմամբ, ծանր կամ ծայրահեղ ծանր, կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չկան, տուժածներից շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Նա նշեց, որ վթարի հետևանքով Ապարանի ԲԿ է դիմել 7 տուժած, որից 2-ը երեխաներ են։ Վերջիններս տեղում համապատասխան առաջին բուժօգնություն են ստացել և դուրս են գրվել։ 

Մնացած տուժածները մեծահասակներ են, որոնցից 2 դուրս է գրվել, 3-ը դեռևս հոսպիտալացվել են, բայց առաջիկա ժամերին դուրս կգրվեն։ 1 տուժած անձ դիմել է Աշտարակի ԲԿ, ստանում է համապատասխան բուժոգնություն և նա էլ առաջիկայում դուրս կգրվի։

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։

Գերատեսչությունից նշել էին, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

«Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ»,- հայտնել էր ՆԳՆ-ը։

 

Հայերեն

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի