Հայաստան

Պատմությունից սերտած պրակտիկ նշանակությամբ դասը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի իրական Հայաստանի գաղափարախոսությունը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Պատմությունից սերտած պրակտիկ նշանակությամբ դասը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի իրական Հայաստանի գաղափարախոսությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունն է այն դասը, որ քաղել է պատմությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում՝ անդրադառնալով Հայոց պատմության ակադեմիական հրատարակության ընթերցումից ունեցած տպավորություններին:

«Վստահ եմ, որ այդ դասը պետք է դառնա համապետական: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի, հանրության համար պատմությունից սերտած դասը, որն ունի պրակտիկ նշանակություն, իրական Հայաստանի գաղափարախոսությունն է: Այս գրքի ընթերցումն ինձ մեկ անգամ ևս համոզեց դրանում»,-ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պատմության այն փաստերն ու փաստարկները, որոնց անդրադարձել է 7-րդ դասարանի պատմության դասագրքի մասին խոսելիս, վերահաստատում են, որ դպրոցներում դասավանդվող այդ առարկան պետք է կոչվի «Հայաստանի պատմություն»:

«Սա շատ հայեցակարգային, գաղափարախոսական, փիլիսոփայական հարց է»,-ընդգծել է վարչապետը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում