Իրան

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը կարևորել են Միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը: 

«Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը»,-նշված է հաղորդագրության մեջ: 

Դեսպանության փոխանցմամբ՝ Գրիգոր Հակոբյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք, մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային, ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր: 

Հանդիպմանը նախորդել է դեսպանի առանձնազրույցը Միջկառավարական համատեղ հանձնաժողովի քարտուղար Փեյման Միրաբի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում