Իրավունք

Հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊ-ը հանդես է եկել կոչով

1 րոպեի ընթերցում

Հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊ-ը հանդես է եկել կոչով

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հանրային խոսույթում բացառել ատելության խոսքի ցանկացած դրսևորում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը: 

«Անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Պաշտպանը կոչ է անում հանրային խոսույթում բացառել ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, անհանդուրժողականության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում, ինչպես նաև հակազդել նման խոսքին ու վարքագծին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում