Առանց ԱՄՆ մասնակցության ցանկացած անվտանգության երաշխիք Ուկրաինայի համար թույլ է․ Զելենսկի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ անվտանգության երաշխիքները առանցքային նշանակություն ունեն Ուկրաինայի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է հեռուստամարաթոնի շրջանակներում տված հարցազրույցում, որը փոխանցում է РБК-Украина-ն։

Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինայի համար «արդար խաղաղություն» հասկացությունը ներառում է հստակ տեսլական ԵՄ-ին անդամակցելու ժամկետների, ինչպես նաև անվտանգության հուսալի և ուժեղ երաշխիքների առկայության վերաբերյալ։ Նախագահը հավելել է, որ ՆԱՏՕ-ն լավագույն լուծումն է Ուկրաինայի համար, սակայն առանց ԱՄՆ-ի մասնակցության ցանկացած այլ երաշխիքներ կլինեն թույլ և ոչ բավարար։

«Անշուշտ, առանց ԱՄՆ-ի մասնակցության անվտանգության ցանկացած այլ երաշխիք Ուկրաինայի համար թույլ են։ Մինչ այժմ ոչ ոք Ուկրաինային անվտանգության այնպիսի երաշխիքներ չի առաջարկել, որոնք համեմատելի լինեն Իսրայելի ստացած երաշխիքների հետ», - հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը համեմատել է Իսրայելի անվտանգության իրավիճակը Ուկրաինայի հետ՝ նշելով, որ Իսրայելը, չնայած ՆԱՏՕ-ի անդամ չլինելուն, ունի ամուր անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դաշնակիցների աջակցությամբ։ 

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի համար կարևոր է ոչ միայն ռազմական աջակցությունը, այլև դաշինքների և միջազգային գործընկերների հետ երկարատև անվտանգության երաշխիքների հստակեցումը։ Նա շեշտել է, որ Ուկրաինան պատրաստ է շարունակել պայքարը և կառուցել ուժեղ և անվտանգ պետություն, սակայն այդ ջանքերը չեն կարող արդյունավետ լինել առանց միջազգային գործընկերների, հատկապես ԱՄՆ-ի ակտիվ աջակցության։

 

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում