Բայդենը օգնականների հետ քննարկել է Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննարկել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու՝ իր օգնականների ներկայացրած պլանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը մի քանի շաբաթ առաջ նախագահ Բայդենին ներկայացրել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման տարբերակները, եթե իրանցիները միջուկային զենքի ստեղծմանն անցնեն մինչև հունվարի 20-ը»,-ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ նախագահն ու իր թիմը քննարկել են մի քանի տարբերակներ ու սցենարներ, սակայն հանդիպման ժամանակ Բայդենը որոշում չի ընդունել հնարավոր հարվածի մասին։

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ներկայում Սպիտակ տանն ակտիվ քննարկումներ չեն ընթանում Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր ռազմական գործողությունների շուրջ:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ