Մերձավոր Արևելք

Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին

2 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հունվարի 2-ին հաստատել է, որ ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը:

Իսրայելի զինվորականները նշել են, որ հարվածները հասցվել են այն օբյեկտներին, որոնցից «Հեզբոլլահ» շարժման մարտիկները արձակել են հրթիռներ։

Իսրայելի պաշտպանության բանակում հավելել են, որ հրադադարի համաձայնագրի շրջանակներում դիմել են լիբանանյան բանակին՝ չեզոքացնելու այդ դիրքերը, որոնք «սպառնալիք են ներկայացնում Իսրայելի թիկունքին» ու զինվորականներին։ Իսրայելական կողմը նշել  է, որ հարվածները հասցվել միայն այն բանից հետո, երբ լիբանանյան կառավարական զորքերի պահանջը չի կատարվել։

Նոյեմբերի 27-ին Իսրայելի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը դադարեցրել են մարտական գործողությունները։ Պայմանների համաձայն՝ իսրայելական բանակը փուլ առ փուլ դուրս կգա Լիբանանի տարածքից և իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի մարտիկներին, եթե նա որոշի, որ նրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։

Դրանից հետո հաղորդագրություններ են ստացվել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի՝ միմյանց դիրքերին հարվածելու հետ կապված միջադեպերի մասին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում