Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել Ջիմի Քարտերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին՝ նախկին նախագահի մահվան կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
I extend my deepest condolences to the family of 39th U.S. President Jimmy Carter & to the American people. His legacy of promoting peace, humanitarian values and protection of human rights has left an indelible mark & continues to inspire generations.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) December 30, 2024
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին։ Խաղաղության, մարդասիրական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խթանման նրա ժառանգությունը անջնջելի հետք է թողել և շարունակում է ոգեշնչել սերունդներին»,-նշել է ՀՀ վարչապետը։
100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը։ Նա նախագահել է 1977-1981 թվականներին։